|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 փետրվարի 2024 թվականի N 11-Ա |
<< ՍԱՆՆԻ ԱԳՐՈ>>ՍՊԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐՏԱՄԵՏ ԲՆԱԿԱՎԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ 04-022-0111-0053 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով և հիմք ընդունելով << ՍԱՆՆԻ ԱԳՐՈ>>- ՍՊԸ- Ի տնօրեն Հայկ Քեյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- <<ՍԱՆՆԻ ԱԳՐՈ>>ՍՊԸ-ԻՆ սեփականության իրավունքով պատկանող, / հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 06122023-04-0045 վկայական, 06․ դեկտեմբերի 2023 թ․/ 04-022-0111-0053 կադաստրային ծածկագրով 10,1231 հա գյեւղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերից 0,49047 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել << ջրային հողերի>> նպատակային նշանակության հողերի , ոռոգման համար 4000 մետր խորանարդ ծավալով ջրավազան կառուցելու նպատակով։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից : |
Կողմ -12 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՇԱՆԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԿԱՐՈՅԱՆ ԼԵՌՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՐԹԵՆՅԱՆ ՄՀԵՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԵՂԻՇԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐՈՒԹ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ ՄՈՒՇԵՂ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|