Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի N 20-Ա որոշումը,Շմավոն Եղիազարյանի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը
1.Շմավոն Եղիազարյանի սեփականությունը հանդիսացող, 04-089-0015-0021 կադաստրային ծածկագրով 0,15 հա (վկայական 2320675 տրված 24 հունվար 2007 թվական) նպատակային նշանակության գյուղատնտեսական գործառնական նշանակության արոտավայր, որը ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝ 0,03 հա և 0,0225 հա նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի գործառնական նշանակության բնակելի կառուցապատման հողերի։
2.Շմավոն Եղիազարյանը համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է համապատասխանաբար 63 350 և 47 500 ՀՀ դրամ,վճարման ժամկետ սահմանել որուշումը ընդունման պահից 30 օրվա ընթացքում:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :