|
![](/IMAGES/DOCFLOW/EMBLEM.JPG) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 հուլիսի 2024 թվականի N 78-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱԼԱՐԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ՝ ԳԵՂԵՑԻԿ ՄԱՔՍԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ին մասի 31-րդ կետով, և հիմք ընդունելով Դալարիկ բնակավայրի բնակիչ՝ Գեղեցիկ Մաքսիմի Հարությունյանի դիմումը և Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Գեղեցիկ Մաքսիմի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող/հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02032023-04-0062 վկայական /02 մարտի 2023թ․04-036-0164-0003 կադաստրային ծածկագրով 0,135 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը, փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման, և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղարտադրական գործառնական նշանակության հողերի, գյուղատնտեսական ապրանքի վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով:
- Առաջարկել համայնք ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
Կողմ -11 ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՇԱՆԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆՄԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՐԹԵՆՅԱՆ ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐՈՒԹ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԵՎԻԿ | Դեմ -1 ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|