Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով և հիմք ընդունելով Ռիմա Հովսեփի Մկոյանի կողմից լիազոր ներկայացուցիչ Նազար Փոդրատչյանի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․
Բաղրամյան համայնքի ավագանին որոշում է՝
1․ Ռիմա Մկոյանին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17062025-04-0070 վկայական, տրված 17 հունիսի 2025թ․ /04-091-0414-0012 կադաստրային ծածկագիր/ 2.0 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից 2,0 հա փոփոխել «ջրային հողերի» նպատակային նշանակության հողերի, ոռոգման նպատակով 25000մ3 ծավալի ջրամբար կառուցելու համար։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։