Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի N 20-Ա որոշումը,Սոս Մխիթարյանի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը
1.Սոս Մխիթարյանին սեփականությունը հանդիսացող, 04-061-0151-0027 կադաստրային ծածկագրով 0,09 հա (վկայական 09122019-04-0049 տրված 9 դեկտեմբեր 2019 թվական) նպատակային նշանակության գյուղատնտեսական գործառնական նշանակության այլ հողատեսք, որը ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝ 0,09 հա նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի գործառնական նշանակության հասարակական կառուցապատման հողերի։
2.Սոս Մխիթարյանը համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 457 300 ՀՀ դրամ,վճարման ժամկետ սահմանել որուշումը ընդունման պահից 30 օրվա ընթացքում:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :