Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի 31–րդ կետով և հիմք ընդունելով <<ՍՊԱՅԿԱ>> ՍՊԸ-Ի կողմից լիազորված Վահե Խաչատրյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․
1. <<ՍՊԱՅԿԱ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող / հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26062018-04-0024 վկայական / 26 հունիսի 2018թ․/ 04-080-0103-0485 կադաստրային ծածկագրով/ 276,61 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության Վարելահող,Արոտավայր,Այլ հողատեսքից 4,2445 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխադրել «ջրային հողեր» նպատակային նշանակության հողերի ոռոգման համար 97000 մետր խորանարդ ծավալով ջրավազան կառուցելու նպատակով:,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: