Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Էնգելս Էնոքյանի 2025 թվականի մայիսի 30-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Էնգելս Էնոքյանին՝ տալ շինարարության թույտվություն ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Բաղրամյան Արարատյան փողոց 2-րդ նրբանցք բնակելի տուն հասցեում/կադաստրայի ծածկագիր՝ 04-029-0030-0001, վկայական՝ 15032025-04-0004/ պարիսպի 86,8x0,2մ, /բարձր.-2,1մ, կառ. մակ.-17,4քմ, օգտ. մակ.-17,4քմ/ կառուցելու աշխատանքներ կատարելու համար։
2.Քաղաքացի Էնգելս Էնոքյանը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք։
3.Էնգելս Էնոքյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
4.Էնգելս Էնոքյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 200 000(երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: