Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով,«Հողային օրենսգրքի» 7-րդ հեդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի N 20-Ա որոշումը,Գեղեցիկ Ավետիսյանի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը
1.Գեղեցիկ Ավետիսյանի սեփականությունը հանդիսացող, 04-041-0503-0003 կադաստրային ծածկագրով 3,0 հա (վկայական 2256634 տրված 12 սեպտեմբեր 2007 թվական) նպատակային նշանակության գյուղատնտեսական գործառնական նշանակության այլ հողատեսքը, որը ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝ 3,0 հա նպատակային նշանակությունը փոփոխել, որպես ջրային գործառնական նշանակության ջրային հողերի։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :