Ղեկավարվելով «Հողային օրեսգրքի»7-րդ հոդվածի 15-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի, 31–րդ կետով և հիմք ընդունելով <<ՆԱՏՈՒՐԱԼ ՊՐՈԴՈԻԿՏՍ>> ՍՊԸ-ի տնօրեն՝ Ալեն Գալուստյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը
1. <<ՆԱՏՈՒՐԱԼ ՊՐՈԴՈՒԿՏՍ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող /հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 228072022-04-0023 վկայական, տրված 28 հուլիսի 2022 թ/ 04-029-0032-0023 կադաստրային ծածկագրով 12,5 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողատեսքից 4,8443 հա գյուղատնտեսական նշանակության այլ գոործառնական նշանակությամբ հողատեսքից փոխադրել «ջրային հողեր» նպատակային նշանակության հողերի ոռոգման համար 97.000 մ/խ ջրավազան կառուցելու նպատակով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: