Ղեկավարվելով «Հողային օրեսգրքի»7-րդ հոդվածի 15-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1–ի մասի, 31–րդ կետով և հիմք ընդունելով Սերոբ Էդուարդի Ոսկանյանի դիմումը, ինչպես նաև Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը
1. Սերոբ Ոսկանյանի սեփականության իրավունքով պատկանող /հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 280032022-04-0040 վկայական, տրված 28 մարտ 2022 թ/ 04-029-0106-0076 կադաստրային ծածկագրով 11 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող,արոտավայր գործառնական նշանակության հողերից 0,4088 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր գոործառնական նշանակությամբ հողատեսքից փոխադրել «ջրային հողեր» նպատակային նշանակության հողերի ոռոգման համար 6.000 մ/խ ջրավազան կառուցելու նպատակով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: