Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 70-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հուլիսի 2024 թվականի N 70-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՎԱՆԱՆԴ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 04-089-0003-0022 ԳՅՈՒՂ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.8647 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ։

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143.-րդ հոդվածի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 7րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի  2024 թվականի հունիսի   21-ի  N 2/փ-256 դրական եզրակացությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը

ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

  1.  Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող  04-089-0003-0022 կադաստրային ծածկագրով 0.8647 հա մակերեսով  գյուղատնտեսական   հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի։

2.    0.8647 հա  հողամասի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման, որը անհրաժեշտ է արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

Կողմ -12

ԱՅՎԱԶՅԱՆ ԳՐԵՏԱ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՇԱՆԹ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆՄԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԿԱՐՈՅԱՆ ԼԵՌՆԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՀԱՐԹԵՆՅԱՆ ՄՀԵՐ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐՈՒԹ

ՍԱՀԱԿՅԱՆ ՄՈՒՇԵՂ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner