Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 93-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2024 թվականի N 93-Ա

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐՎԱՆԴԱՇԱՏ ԵՎ ԲԱԳԱՐԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԱՔՍ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏԵՐԻ ԱՓԱՄԵՐՁ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետով, 2-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Բագարան գյուղի վարչական ղեկավար Ի․Գալոյանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 4-ի և Երվանդաշատի գյուղի վարչական ղեկավար Շ․Մուրադյանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 3-ի զեկուցագրերը։

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1․Թույլատրել սանիտարական մաքրման նպատակով Բաղրամյան համայնքի Բագարան և Երվանդաշատ վարչական տարածքում՝ Արաքս և Ախուրյան գետերի ափամերձ հատվածներում, կատարել մացառուտների, թփուտների, կոտրված և չորացած ծառերի ծառահատում։
2․Հատումից առաջացած փայտանյութը հաշվառել և հատկացնել Բագարան և Երվանդաշատ գյուղի բնակիչներին։
3․Որոշման կատարման հսկողությունը դնել Բագարան գյուղում՝ վարչական ղեկավար Ի․Գալոյանի, Երվանդաշատ գյուղում՝ վարչական ղեկավար Շ․Մուրադյանի վրա։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում արձակման պահից։


Կողմ -13

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՇԱՆԹ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆՄԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԿԱՐՈՅԱՆ ԼԵՌՆԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՀԱՐԹԵՆՅԱՆ ՄՀԵՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԵՂԻՇԵ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐՈՒԹ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner