Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Կարինե Արտավազդի Դանիելյանի 2025 թվականի հուլիսի 11-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Կարինե Արտավազդի Դանիելյանին, տալ շինարարության թույտվություն ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Դալարիկ Մ. Մաշտոցի փողոց 40 բնակելի տուն հասցեում /կադաստրայի ծածկագիր՝ 04-036-0038-0009, վկայական՝ 25092024-04-0001/ կիսակառույց բնակելի տան, ավտոտնակի և ցանկապատի կառուցման աշխատանքներ կատարելու համար։
2.Կարինե Արտավազդի Դանիելյանը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք։
3.Կարինե Արտավազդի Դանիելյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
4.Կարինե Արտավազդի Դանիելյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 4 500(չորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: