Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասին /կադաստրային ծածկագիր 04-036-0037-0007/ տալ <<Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, գյուղ Դալարիկ, Մ. Մաշտոցի փողոց, 24 հողամաս >> հասցեն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի միավորված մարզերի ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: