Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22․1 կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» 600-Ն որոշման հավելված N 1-ի 2-րդ կետով, հիմք ընդունելով Պայծառ Լենդրուշի Սահակյանի դիմումը և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան գյուղի Գ․ Մարզպետունու փողոց 1-ին փակուղի 8/1 հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Պայծառ Լենդրուշի Սահակյան /ծնված 17․09․1958/, Սոս Պետրոսի Վարդևանյան /ծնված 26․10․1957թ․/, Համլետ Սոսի Վարդանյան /ծնված 06․11․1983թ․/, Հասմիկ Սոսի Վարդևանյան /ծնված 15․01․1982թ․/, սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան գյուղի Գ․ Մարզպետունի փողոց 1-ին փակուղի 8/1 հասցեում գտնվող 0,2159 հա օրինական հողամասի վրա 1974 թվականին կառուցված 173,8 քմ ներքին մակերեսով բնակելի տունը, 1987 թվականին կառուցված 38,6 քմ բաց պատշգամբը, 1987 թվականին կառուցված 48,8 քմ ներքին մակերեսով անասնաշենքը և 1987 թվականին կառուցված 14.5 քմ ծածկը ճանաչել օրինական։
2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 912-Ն որոշման 22․1 կետի համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման համար վճար չի սահմանվում։
3․ Ընդունել ի գիտություն, որ
1) Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը։
2) Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան գյուղի Գ․ Մարզպետունի փողոց 1-ին փակուղի 8/1 հասցեում գտնվող գույքի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2025E2ZUTL:
5. Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։