Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 18-ի N 101- Ա «ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱԼԱՐԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>» որոշման մեջ կատարել փոփոխություն
1) 1-ին կետի 4-րդ պարբերությունում նշված << այլ վարելահող>> բառերը կարդալ << վարելահող>> բառը
2) 4-րդ պարբերության 4-րդ կետում նշված <<273 000>> բառի փոխարեն կարդալ << 2 000 000 >> բառը
2․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։