Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 -րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Ավագանու 2022 թվականի մարտի 7-ի N 20-Ա և 2025 թվականի հունիսի 30-ի N 57-Ա որոշումները․
ՈՐՈՇՈՒՄԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արտամետ գյուղի Գ․ Նժդեհի փողոց 42 հասցեում գտնվող Տիտալ Սուրենի Հասոյանին սեփականության իրավունքով պատկանող / կադաստրային ծածկագիր 04-022-0005-0069 / 0,30158 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի:
2. Տիտալ Սուրենի Հասոյանը համայնքի բյուջե պետք է վճարի սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 656850 (Վեց հարյուր հիսունվեց հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3.Հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: