Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ, 76-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․
Բաղրամյան համայնքի ավագանին որոշում է՝
1․ Աճուրդային կարգով օտարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը՝ համաձայն հավելվածի։
2. Լոտերի մեկնարկային արժեքները սահմանել անկախ գնահատող՝ «Ռոյալ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվության ընկերության /ՀՎՀՀ 01350865 /կողմից գնահատման հաշվետվությունների համաձայն:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: