Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14–ի N 84–Ա որոշումը․
Որոշում եմ՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի Հրանտ Դինքի փողոց 49 հասցեի մանկապարտեզը /կադաստրային ծածկագիր 04-045-0014-0049–մակերեսի չափը 0.32681 հա և Հրանտ Դինքի փողոց 49 /13 /կադաստրային ծածկագիր՝ 04-045-0049-0064–մակերեսի չափը 0.00273 հա, Հրանտ Դինքի փողոց 49/14 /կադաստրային ծածկագիր 04-045-0014-0050–մակերեսի չափը 0.11062 հա, Հրանտ Դինքի փողոց 49/15 /կադաստրային ծածկագիր 04-045-0014-0057–մակերեսի չափը 0.04658 հա, Հրանտ Դինքի փողոց 49/16 /կադաստրային ծածկագիր 04-045-0014-0065–մակերեսի չափը 0.11687 հա հողամասերը համարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականություն։
2․ Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են գույքի նոտարական վավերացման և իրավունքի պետական գրանցման։
3. Սեփականության իրավունքների պետական գրանցումից հետո գույքային միավորները հաշվառել գույքագրման ամենամյա գրանցամատյաններում։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։