Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով <<Գայկա Ագրո>> ՍՊԸ-ի կողմից լիազորված անձ Վահրամ Ղազարյանի Դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 129-Ն <<Գայկա Ագրո>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Արտամետ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին որոշման մեջ կատարել փոփոխություն։
2 Որոշման մեջ առաջին կետում նշված << 7,23724 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, խաղող>> բառերի փոխարեն կարդալ <<7,23724 հա գյուղատնտեսական նշանակության նշանակության վարելահող>>։
3 Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|