Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 110-Ն որոշման հավելվածի դրույթների պահանջները, և «ՌՄ Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ռոբերտ Արմենի Աբազյանի հայտը ( 2025 թվականի նոյեմբեր 17-ի N 3333 մտից)․
1․«ՌՄ Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի, Երևանյան 24 հասցեում գտնվող հիմնական շինությունում՝ (լցակայանում) սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություն։
2․«ՌՄ Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Բաղրամյանի համայնքապետարանի 900475056082 հաշվեհամարին վճարել՝ տեղական տուրք 100 000 (մեկ հարյուր հազար ) ՀՀ դրամ։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։