Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 110-Ն որոշման հավելվածի դրույթների պահանջները, և «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորված անձ՝ Մուշեղ Ավագյանի հայտը ( 2025 թվականի հունվարի 30-ի թիվ 1770 մտից)․
Որոշում եմ՝
1․ «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի հունվարի 01-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, Բաղրամյան համայնքի Դալարիկ բնակավայրի, Երևանյան 5/1 հասցեում գտնվող հիմնական շինությունում՝ (լցակայանում) հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն։
2․ «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Բաղրամյանի համայնքապետարանի 900475056082 հաշվեհամարին վճարել՝ տեղական տուրք 200 000 (երկու հարյուր հազար ) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։