Այսօր: Շաբաթ, 3 Մայիսի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 320-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2025 թվականի N 320-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ (ԸՆԴՈՒՆՄԱՆ) ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԿԵՏԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի N 218-Ա որոշումը, ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Վտանգավոր տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 30-րդ, 31-րդ, 33-րդ կետի 4-րդ ենթակետով, 34-րդ, 39-րդ, 42-րդ և 46-րդ կետերի, ինչպես նաև համայնքի բնակավայրերում արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման պլանավորման, նախապատրաստման և անցկացման ապահովումն իրականացնելու  նպատակով.

Որոշում եմ`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի բնակչության տարահանման հանձնաժողով` (այսուհետ՝ հանձնաժողով) համաձայն  հավելված 1-ի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի բնակչության տարահանման հանձնաժողովի կանոնադրությունը՝  համաձայն հավելված N 2-ի:

3. Ստեղծել Հանձնաժողովի կազմում օպերատիվ խմբեր` համաձայն հավելված N 3-ի:

4.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարահանման հանձնաժողովի նախագահին`

1)  լրամշակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը և մինչև 2025 թվականի մայիսի 01-ը ներկայացնել Բաղրամյան համայնքի ղեկավարի հաստատմանը,

2) համագործակցելով փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հետ՝ որոշել համայնքի տարահանման (ընդունման) հավաքակայանների տեղակայման  վայրերը։

3) առաջարկել համայնքի տարածքում գործող անկախ կազմակերպական-իրավական ձևից ուսումնական հաստատությունների ու հասարակական նշանակության կազմակերպությունների ղեկավարներին` կազմակերպությունների տարածքում ստեղծել՝

ա. արտահանման (ընդունման )հավաքակայաններ,

բ.  ժամանակավոր տեղակայման կետեր,

գ.  երկարատև բնակության կետեր,

դ.  օբյեկտային տարահանման հանձնաժողովներ։

5. Ձևավորել տարահանման (ընդունման) հավաքակայանների աշխատակազմը, հաստատել հաստիքացուցակը և աշխատանքային խմբերի կազմերը, մշակել տարահանման (ընդունման) հավաքակայանների կանոնադրությունները, ղեկավարման մարմինների և աշխատանքային խմբերի անձնակազմերի պարտականությունները և դրանց  հաստատման  վերաբերյալ եռամսյա ժամկետում ընդունել  համապատասխան  հրամաններ կամ որոշումներ:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջին  տեղակալ, տարահանման հանձնաժողովի նախագահ  Մհեր Հարթենյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner