Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի դրույթներով հիմք ընդունելով Սամվել Հակոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Տալվորիկ գյուղի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Սամվել Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին տալ /կադաստրային ծածկագիր 04-091-0001-0006/ տալ <<Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, գյուղ Տալվորիկ, Գ. Նժդեհի փողոց, 12 բնակելի տուն>> հասցեն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի միավորված մարզերի ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: