Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով «ՎԻ ԷՄ ԱՐ ՓԻ» ՍՊԸ-ի կողմից 2023 թվականի հունիսի 27-ին տրված եզրակացությունը ՝ 1. Բաղրամյան համայնքի սեփականությունը հանդիսացող արտադրական նշանակության անասնաշենք (սեփ. վկայական N 2786400, տրվ. 26.12.2011թ.) և զբաղեցրած 0,219 հա արդյունաբերական նշանակության հողամասը (ծածկագիր 04-041-0219-0037) օտարել հրապարակային սակարկությունների միջոցով ՝ օտարման մեկնարկային գին սահմանել 3 400 000 (երեք միլյոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ
2. Սույն որոշումն ուժի մեձ է մտնում ընդունման պահից: |