Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Սոնիկ Սարգսյանի 2024 թվականի ապրիլի 17-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Սոնիկ Սարգսյանին տալ շինարարության թույլտվություն Վանանդ բնակավայրի Պ․ Սեվակի փողոց թիվ 18 /կադաստրային ծածկագիր 04-089-0002-0021/ հասցեում ավտոտնակի, ծածկի և մառանի կառուցման համար։
2.Սոնիկ Սարգսյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
3.Սոնիկ Սարգսյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10500 (Տասը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: