Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով  և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 38․1․-հոդվածով․ 1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թվականի նոյեմբերի 30-ին N2093-Ն որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքը Վանանդ գյուղում դպրոց կառուցելու համար 2024թվականի մարտի 29-ի ավագանու N 35-Ա որոշումով անհատույց օգտագործման համար տրամադրել է Բաղրամյան համայնքի սեփականություն հանդիսացող թվով երեք հողակտորներ՝      04-089-0003-0019 կադաստրային ծածկագրով 0,18086 հա գյուղատնտեսական նշանակության,04-089-0003-0016 կադաստրային ծածկագրով 0,35934 հա գյուղատնտեսական նշանակության և 04-089-0003-0021 կադաստրային ծածկագրով 0,3245 հա գյուղատնտեսական նշանակության։ 
2․Հետագա իրավական ձևակերպման համար անհրաժեշտություն է առաջացել միավորել այդ հողակտորները և փոխել հողամասի նպատակային նշանակությունը, այդ իսկ պատճառով իրավական ձևակերպումների և հետագա գործողությունների պատշաճ կատարման համար՝ նախօրոք ընդունված  2024թվականի մարտի 29-ի ավագանու N 35 որոշումը վերանայման անհրաժեշտություն է ծագել։ 
3․Ուժը կորցրած  ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու  <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին>>  2024թվականի   մարտի  29-ի թիվ  35  որոշումը։ 
4.  Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  |