Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 25-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 88-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ  կետերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Սամվել Սարգսյանի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․

1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 18-ի N 88-Ա «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայրում գտնվող Սամվել Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-089-0101-0002 ծածկագրով 7,21 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրից՝ 0,1 և 0,65 հա հողատեսքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության մասին» որոշման մեջ կատարել փոփոխություն․

1) Որոշման մեջ 1-ին կետում նշված «0,1 հա» թիվը և բառը փոխարինել «0․30» հա թվով և բառով։

2) Որոշման մեջ 1-ին կետից հանել «0,65 հա փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղարտադրական  գործառնական նշանակության հողերի» նախադասությունը։

2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության  փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner