Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի Կարպիս Կառլոսի Պետրոսյանի մայիսի 14-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Կարպիս Կառլոսի Պետրոսյանին՝ տալ շինարարության թույտվություն ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Արգինա Հ. Շիրազի փողոց 18 բնակելի տուն հասցեում/կադաստրայի ծածկագիր՝ 04-019-0010-0017/ 10x4մ չափեի բնակելի տան ընդլայնման,7x6մ չափերի անասնաշենք,10,5x4,5մ չափերի ավտոտնակ կառուցելու աշխատանքներ կատարելու համար։
2.Քաղաքացի Կարպիս Կառլոսի Պետրոսյանը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք։
3.Կարպիս Կառլոսի Պետրոսյանը պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
4.Կարպիս Կառլոսի Պետրոսյանը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 4500 (չորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: