Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի բնակիչ Անահիտ Շուրայի Անտոնյանի 2024 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ 589 դիմումը,Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 09-ի թիվ 05 նիստի թիվ 05 արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի Գալշոյան փողոց տուն 27 հասցեի բնակիչ Անգելինա Արսենի Հարությունյանի /ծնված 22.03.2009թ/ նկատմամբ սահմանել հոգաբարձություն մեկ տարի ժամկետով` հոգաբարձու նշանակելով նրա տատին` Անահիտ Շուրայի Անտոնյանին /ծնված 28.04.1963թ, անձնագիր` AR 0620339, տրված 26.03.2018թ, 070-ի կողմից/:
2.Անահիտ Շուրայի Անտոնյանին վերապահել ի շահ իր թոռնուհու` Անգելինա Արսենի Հարությունյանի,հանդես գալ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ, հոգալ նրա ապրուստը, ապահովել նրա խնամքն ու բուժումը, կրթությունը և դաստիարակությունը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: