Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ ,29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետով և հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի N 20-Ա որոշումը,Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լեռնահատկացման ԱԿՏ N Լ-566,Հայաստանի Հանրապետության Էներգետրի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից տրված օգտակար հանածոների արդյունահանման թույլտվություն N ՇԱԹ-29/566 ,<<ԿԱՐՄԻՐ ՏՈՒՖ>> ՍՊԸ-ի տնօրեն Վահե Գևորգյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը 1.Բաղրամյան համայնքի սեփականությունը հանդիսացող, 04-041-0219-0044 կադաստրային ծածկագրով 2,6663 հա նպատակային նշանակության գյուղատնտեսական գործառնական նշանակության արոտավայր, որը վարձակալության պայմանագրով տրված է <<ԿԱՐՄԻՐ ՏՈՒՖ>> ՍՊԸ-ին /պայմանագիր 2019 թվականի նոյեմբերի 22/ և ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝ նպատակային նշանակությունը փոփոխել, որպես արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական,ընդերքի օգտագործման համար հողերի նշանակության։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3․Սահմանել որ
1) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900475057072 հաշվեհամարին.
2) վարձակալության վճար է սահմանվում
2,6663 հա հողամասի համար՝ տարեկան 320 000 ՀՀ դրամ,
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից : |