Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով և հիմք ընդունելով Արփինե Սահակյանի և Աստղիկ Վահանյանի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1․ Արփինե Սահակյանին և Աստղիկ Վահանյանին սեփականության իրավունքով պատկանող /հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24037025-04-0017 վկայական, տրված 24 մարտի 2025 թ․/04-091-0180-0002 կադաստրային ծածկագրով/ 1,44359 հա գյուղատնտեսական նպատակային նշանակությունը վարելահողից 0,21783 հա փոփոխել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական, նպատակային նշանակության գյուղարտադրական, գործառնական նշանակության հողերի, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և հողային հաշվեկշռում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |