Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի N 20-Ա որոշումը,<<ԵՐԵՎԱՆ ՄԱՐՄԸԼԵՅԴ ԻՆԴԸՍԹՐԻՍ>> ՍՊԸ-ի տնօրեն Հրայրիկ Հակոբյանի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը
1.<<ԵՐԵՎԱՆ ՄԱՐՄԸԼԵՅԴ ԻՆԴԸՍԹՐԻՍ>> ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող, /հիմք պետական գրանցման վկայական 07112022-04-0041,տրված 07 նոյեմբեր 2022 թվական/, 04-096-0104-0044 կադաստրային ծածկագրով 0,10226 հա նպատակային նշանակության գյուղատնտեսական,գործառնական նշանակության Այլ հողատեսքը, որը ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝ նպատակային նշանակությունը փոփոխել, որպես արդյունաբերության,ընդերք օգտագործման և այլ արտադրական,գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերական օբյեկտի կատուցապատման:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :