Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 13-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիաներ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղում 1 խորքային հորի հորատում,Արևադաշտ գյուղում թվով 2 խորքային հորի վերանորոգման և Հուշակերտ գյուղի թվով 2 խորքային հորերի վերանորոգման հայտը՝ համաձայն հավելվածի
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |