Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ և 12-րդ կետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Ամր Մաջիթի Ավդոյանի 2024 թվականի հոկտեմբերի 14-ի դիմումը։ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք գյուղ Հուշակերտ, 5-րդ փողոց, 1 հասցեում գտնվող Ամր Մաջիթի Ավդոյանին սեփականության իրավունքով պատկանող 04-061-0009-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված բնակելի տունը 115,62 քառակուսի մետր արտաքին մակերեսով, օժանդակ շինությունները 124,22 քառակուսի մետր արտաքին մակերեսով, պարիսպը 15,86 քառակուսի մետր և 3 /երեք/ դուռը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող՝ Գևորգ Մյասնիկի Թորոսյան Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի։ Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2024QZ8CSB:
- Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը բնակելի տան մեկ քառակուսի մետրի համար կազմում է 874,0 (ՈՒթ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ, օժանդակ շինությունների և պարիսպի մեկ քառակուսի մետրի համար կազմում է 524,4 (Հինգ հարյուր քսանչորս դրամ չորս լումա) ՀՀ դրամ, 3 /երեք/ դռան համար բազային տուրքի 10-պատիկի չափով։ Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 204600 (Երկու հարյուր չորս հազար վեց հարյուր) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 30 օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475001542 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|