Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1038-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյան) համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան (Բաղրամյան), (0233) 22250, baghramyanhamaynqapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 նոյեմբերի 2024 թվականի N 1038-Ա

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԱՄՍՈՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի  Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի թիվ  631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի   1-ին ենթակետի  «ա» պարբերությամբ, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ԱՐԴ/11346/02/23 քաղաքացիական գործով վճիռը` համաձայն որի քաղաքացի Արմենուհի Սամսոնի Հարությունյանը ճանաչվել է անգործունակ, ինչպես նաև անգործունակ ճանաչված անձի եղբոր` Արմեն Սամսոնի Հարությունյանի  2024 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 683 դիմումը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարին կից  խնամակալության ևհոգաբարձության   հանձնաժողովի 2024 թվականի  նոյեմբերի   19 թիվ  06  նիստի  թիվ 06  արձանագրությունը՝ 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

1.Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ գյուղի Շահումյան փողոց շենք 14, բնակարան 13 հասցեի բնակիչ  Արմենուհի Սամսոնի Հարությունյանի  /ծնվ. 01.05.1986թ, ն/ք 010541647, տրված 29.08.2018թ, 063-ի  կողմից / նկատմամբ սահմանել խնամակալություն` խնամակալ նշանակելով նրա եղբորը` Արմեն Սամսոնի Հարությունյանին /ծնվ. 29.02.1984թ, ն/ք 007069610, տրված  25.08.2015թ,  063-ի  կողմից/:

2. Արմեն Սամսոնի Հարությունյանին վերապահել ի շահ իր քրոջ` Արմենուհի Սամսոնի Հարությունյանի,առանց հատուկ լիազորագրի,կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես  գալ   նրա  իրավունքների  ու  շահերի  պաշտպանությամբ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում` ներառյալ դատարանում, հոգալ իր խնամարկյալի ապրուստը, ապահովել նրա խնամքն ու բուժումը, կրթությունը և դաստիարակությունը:

3. Հսկողություն սահմանել Արմենուհի Սամսոնի Հարությունյանի նկատմամբ խնամակալ նշանակված  Արմեն Սամսոնի Հարությունյանի գործունեության նկատմամբ:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  պաշտոնական  հրապարակմանը  հաջորդող օրվանից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(71.00 Կբ)
(67.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner