Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Սուրեն Սեմյոնի Սաֆարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Սուրեն Սեմյոնի Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /կադաստրային ծածկագիր 04-061-0006-0001/ տալ <<Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, գյուղ Հուշակերտ, 6-րդ փողոց, 2 բնակելի տուն>> հասցեն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի միավորված մարզերի ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: