Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ,62-րդ հոդվածով ,70-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով և հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու նիստերի գրանցամատյանի արձանագրությունները 1,Բաղրամյան համայնքի << Արդար Հայաստան>> կուսկցության ցուցակով ավագանու անդամի մանդատ ստացած ՝ Ալիկ Վարշամի Պողոսյանի և Մարգար Ռուբիկի Հայրապետյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել,նստաշրջանի ընթացքում սահմանված կարգով գումարված ավագանու նիստերից անհարգելի բացակայելու պատճառով։
2,Առաջարկել համայնքի ղեկավարին իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործընթացներ։
3,Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ |