Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական նքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ի մասի 4-րդ կետով ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի 286-Ն որոշման 43-րդ կետով և հիմք ընդունելով << ՍՈԼԱՐ ԻՆՎԵՍՏ>> ՍՊԸ տնօրեն Կարեն Անդրանիկի Հովհաննիսյանի դիմումը և այն հանգամանքը, որ <<ՍՈԼԱՐ ԻՆՎԵՍՏ>> ՍՊԸ ի՝ դեմս տնօրեն Կարեն Անդրանիկի Հովհաննիսյանի, 2023թվականին քսանհինգ տարի ժամկետով համայնքից վարձակալած Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզ,Բաղրամյան համայնքի գյուղ Լեռնագոգ,Գործարանային փողոց 26/3 հասցեում գտնվող 3.63885հա «Էներգետիկայի,տրանսպորտի,կապի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» նպատակային, « էներգետիկայի» գործառնական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածի հողամաս 1․ Թույլատրել 2024 թվականի ընթացքում Բաղրամյան համայնքի սեփականություն հանդիսացող<< Սոլար Ինվեստ>> ՍՊԸ-ի կողմից վարձակալված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայի գործարանային փողոց 26/3 հասցեում գտնվող 3․63885 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբեկտների էներգետիկայի գործառնական նշանակության հողամասի գնաման նախապատվության իրավունքով տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով ուղղակի վաճառքով օտարել << ՍՈԼԱՐ ԻՆՎԵՍՏ>> ՍՊԸ-ին՝ էներգետիկ գործունեություն ծավալելու նպատակով։ 2․Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կատարել փոփոխությունը՝ պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում: 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից : |