| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք ընդունելով  Բաղրամյան համայնքի  ավագանու 2022 թվականի մարտի  7-ի N 20-Ա  որոշումը,Հրանուշ Խլղաթյանի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1.Մովսես Գրիգորյանին  սեփականություն հանդիսացող 04-096-0004-0032  կադաստրային ծածկագրով 0,0212  հա նպատակային նշանակության գյուղատնտեսական գործառնական  նշանակության այլ հողատեսքից, որը ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝ 0,0212 հա նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի  գործառնական նշանակության բնակելի կառուցապատման հողերի։ 2.Մովսես Գրիգորյանը   համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 71400  ՀՀ դրամ,վճարման ժամկետ սահմանել որուշումը ընդունման պահից 30 օրվա ընթացքում: 3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի  նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում: 4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից : |