Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Ալիկ Մանվելի Բաղդասարյանի 2025 թվականի հուլիսի 09-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի Ալիկ Մանվելի Բաղդասարյանին, տալ նախագծման թույլտվություն(ճարտարապետահատակագծային առաջադրանք) - Ալիկ Մանվելի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Դալարիկ բնակավայր Ս. Օրջոնիկիձեի փողոց/կադաստրային ծածկագիր՝ 04-036-0022-0069, վկայական՝ N 03012025-04-0012/ հասցեում, 10,7քմ*9,3քմ չափերի ավտոտնակի վերակառուցում և երկհարկանի բնակելի տան կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- Ալիկ Մանվելի Բաղդասարյանը, պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Ալիկ Մանվելի Բաղդասարյանը, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|