Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք ընդունելով Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 7-ի N 20-Ա որոշումը,Հրանուշ Խլղաթյանի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1.Արտյոմ Ղազարյանին սեփականություն հանդիսացող 04-061-0151-0056 կադաստրային ծածկագրով 0,0211 հա գյուղատնտեսական նպատակային նշանակությաքն այլ հողաեսքից, որը ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝ 0,0211 հա նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի։
2.Արտյոմ Ղազարյանը համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 109000 ՀՀ դրամ,վճարման ժամկետ սահմանել որուշումը ընդունման պահից 30 օրվա ընթացքում:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից : |