Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22․1 կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» 600-Ն որոշման հավելված N 1-ի 2-րդ կետով, հիմք ընդունելով Տիգրան Գերասիմի Մնացականյանի դիմումը և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ գյուղի Օրջոնիկիձեի փողոց 17 հասցեում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Տիգրան Գերասիմի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ գյուղի Ս․ Օրջոնիկիձեի փողոց 17 հասցեում գտնվող 0,2647 հա օրինական հողամասի վրա 1993 թվականին կառուցված 123,7 քմ ներքին մակերեսով բնակելի տունը, 1993 թվականին կառուցված 49,30 քմ ներքին մակերեսով բաց պատշգամբ, 1993 թվականին կառուցված 41,0 քմ ներքին մակերեսով բնակելի տուն (նկուղ), 1993 թվականին կառուցված 2,6 քմ ներքին մակերեսով բնակելի տուն (նկուղ), 1993 թվականին կառուցված 25,2 քմ ներքին մակերեսով ավտոտնակ, 1993 թվականին կառուցված 13,3 քմ ներքին մակերեսով խորդանոց, 1993 թվականին կառուցված 2,4 քմ ներքին մակերեսով զուգարան, 1993 թվականին կառուցված 15,0 քմ ներքին մակերեսով անասնաշենք, 1993 թվականին կառուցված 8,4 քմ ծածկ և 1993 թվականին կառուցված 2,19 քմ պարիսպը ճանաչել օրինական։
2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 912-Ն որոշման 22․1 կետի համաձայն ինքնակամ կառույցի օրինականացման համար վճար չի սահմանվում։
3․ Ընդունել ի գիտություն, որ
1) Կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը։
2) Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ գյուղի Ս․ Օրջոնիկիձեի փողոց 17 հասցեում գտնվող գույքի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2025HAKWTT:
5. Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։