Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով Սիրանուշ Լյուդվիգի Եղիազարյանի 2025 թվականի հունիսի 22-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Քաղաքացի Սիրանուշ Լյուդվիգի Եղիազարյանին, տալ նախագծման թույլտվություն(ճարտարապետահատակագծային առաջադրանք) - Սիրանուշ Լյուդվիգի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Արգինա Հ. Շիրազի փողոց 20/կադաստրային ծածկագիր՝ 04-019-0010-0016, վկայական՝ N 0127459/ հասցեում, 106,1քմ բնակելի տան վերակառուցման, ընդլայնման, ավտոտնակի, ծածկի և պարիսպի կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- Սիրանուշ Լյուդվիգի Եղիազարյանը, պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Սիրանուշ Լյուդվիգի Եղիազարյանը, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ նախագծման թույլտվություն տրամադրելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|