Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «Պետական Գույքի Կառավարման Կոմիտե»ՊՄ-ի 2024 թվականի դեկտեմբերի 03-ի հայտը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Իրավաբանական անձ «Պետական Գույքի Կառավարման Կոմիտե»ՊՄ-ին, տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) - Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Բաղրամյան համայնք Վանանդ գյուղ Պարույր Սևակ 4/1,/ կադաստրային ծածկագիր 04-089-0003-0024 վկայական՝ 19092024-04-0014 տրված է՝ 19 սեպտեմբերի 2024թ․, և 04-089-0003-0024, 04-089-0003-0013 վկայական 26112024-04-0059 տրված է՝ 26 նոյեմբերի 2024/ հասցեում 36,6 ք/մ X 91,5 ք/մ չափերի նոր կրթահամալիրի կառուցման աշխատանքներ կատարելու համար:
- «Պետական Գույքի Կառավարման Կոմիտե»ՊՄ-ն, պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|