Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29–ի N 1920–Ն որոշմամբ և հիմք ընդունելով Քարակերտ բնակավարի բնակիչ՝ Վեներա Գևորգի Հարութունյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Վեներա Հարությունյանին սեփականությունը հանդիսացող,04-091-0121-0008 կադաստրային ծածկագրով 0,2994 հա (վկայական N02022024-04-0025 տրված 2փետրվարի2024 թվական) գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից՝ 0,0797հա-ն, որը ներառված է «Արմավիր-1» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում նպատակային նշանակությունը փոփոխել՝ որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի։
2.Վեներա Հարությունյանը համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է համապատասխանաբար 174000/մեկ հարյուր յոթանասունչորս հազար/ ՀՀ դրամ,վճարման ժամկետ սահմանել որուշումը ընդունման պահից 30 օրվա ընթացքում:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :