Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 160-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բաղրամյան (Բաղրամյան) ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱԼԱՐԻԿ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄՅԱՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ /ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐ 04-036-0001-0017/ 0.010298 ՀԱ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելուվ Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21–րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապտության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշումով և հիմք ընդունելով  քաղաքացի  Ռոբերտ Արմենի Աբազյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է․

1. Թույլատրել Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ գյուղում գտնվող, Բաղրամյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող 04-036-0001-0017 կադաստրային ծածկագրով, 0.010298 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ընդլայնման նպատակով օտարել ուղղակի վաճառքի ձևով:

2. 04-036-0001-0017 կադաստրային ծածկագրով, 0.010298 հա հողամասի  վաճառքի գինը սահմանել 80000 դրամ,որի հաշվարկի մեջ մտնում է՝ հողամասի կադաստրային արժեքը, չափագրման և պետական գրանցման ծախսեը:

3. 04-036-0001-0017 կադաստրային ծածկագրով, 0.010298  հա հողամասը ուղղակի  վաճառքով  վաճառել քաղաքացի Ռոբերտ Արմենի Աբազյանին:

4.Առաջարկել համայնքի ղեկավարին՝  իրականացնել սույն որոշումից բխող իրավական գործողությունները:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner