Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143.-րդ հոդվածի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 7րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականիդեկտեմբերի 25-ի N2/փ-473 դրական եզրակացությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը ․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Համաձայնություն տալ <<ԳԱՅԿԱ ԱԳՐՈ>>ՍՊԸ-ԻՆ սեփականության իրավունքով պատկանող, 04-022-0110-0001 կադաստրային ծածկագրով 28,06276հա մակերեսով հողամասից 0,0049հա-ի նպատակային նշանակությունը փոփոխել, որպես Էներգետիկայի,տրանսպորտի,կապի,կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողերի։
2. <<ԳԱՅԿԱ ԱԳՐՈ>>ՍՊԸ-ն համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 11000/տասնմեկ հազար/ ՀՀ դրամ,վճարման ժամկետ սահմանել որուշումը ընդունման պահից 30 օրվա ընթացքում:
3. 0,0049հա-ի հա հողամասի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման, որը անհրաժեշտ է արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :