Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «Ագրոֆիլդ»ՍՊԸ-ից 2025 թվականի մայիսի 27-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Իրավաբանական անձ «Ագրոֆիլդ»ՍՊԸ-ին՝ տալ շինարարության թույտվություն ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Կողբավան Արմավիր-Բագարան խճուղի 2 հողամաս հասցեում/կադաստրայի ծածկագիր՝ 04-054-0111-0133/ 97000խմ ծավլով ջրավազան և 375,9 քմ ընդհանուր մակերեսով պոմպակայան կառուցելու աշխատանքներ կատարելու համար։
2.«Ագրոֆիլդ»ՍՊԸ-ն՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք։
3.«Ագրոֆիլդ»ՍՊԸ-ն՝ պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ դիմել Բաղրամյան համայնքի ղեկավարին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար։
4.«Ագրոֆիլդ»ՍՊԸ-ն՝ պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության Բաղրամյան համայնքի 900475054095 հաշվեհամարին վճարել 7000000 ( յոթ միլոն ) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: