Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով Համլետ Դանիելյանի թիվ 277 դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղում գտնվող Համլետ Եվգենի Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող 0,86 հա /կադաստրային ծածկագիր` 04-096-0168-0002/ հողատարածքը /վարելահող/ ցածրարժեքից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի /ծիրանենի/ ։
2.Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: